Յոթ վերք եկեղեցու մոմավաճառը վարակվել է կորոնավիրուսով. նրա շփման շրջանակում վարակվածներ չկան
ОбществоԳյումրու Յոթ վերք եկեղեցու մոմավաճառը վարակվել է կորոնավիրուսով: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը:
«Փառք Աստծո, ուրիշ ոչ ոք չի վարակվել: Բոլոր ինքնամեկուսացվածների թեստերի պատասխանը բացասական է եղել: Մոմավաճառը մոտ 60 տարեկան տղամարդ է, նրա վիճակը այս պահին լավ է»,- ասաց Միքայել եպիսկոպոսը:
Նշենք, որ այս պահին Հայաստանում կան կորոնավիրուսով վարակված 1677 քաղաքացի, 28 պացիենտ մահացել է: