Ինչպես ճիշտ եփել կոճապղպեղը ավելորդ ավելորդ կիլոգրամներից ազատվելու համար, նիհարելու ավելի հեշտ միջոց չեք գտնի
LifestyleԿոճապղպեղի արմատի օգտակար հատկությունների մասին մարդիկ վաղուց գիտեն: Այն կարելի է օգտագործել ինչպես հում վիճակում, այնպես էլ չորացրած կամ մարինացված: Այս մթերքն օգտագործվում է ոչ միայն խոհանոցում, այլև տարբեր հիվանդությունների բուժման համար, ինչպես նաև որպես հիանալի կոսմետիկ միջոց:
Կոճապղպեղի յուրահատուկ ազդեցությունը պայմանավորված է դրանում պարունակվող բազմաթիվ օգտակար բաղադրիչներով, որոնց շարքին են դասվում.
· ջուրը,
· օգտակար հանքանյութերը (ֆոսֆոր, նատրիում, մագնեզիում, կալցիում, երկաթ, կալիում, քրոմ, սիլիցիում, ցինկ, մանգան),
· վիտամինները (A, B1, B2, C, E, K)
· ճարպաթթուները,
· սպիտակուցները,
· գլուտամինաթթուն,
· ամինաթթուները,
· ասպարգինը,
· ճարպերը,
· ածխաջրերը,
· եթերայուղերը:
Այս բույսը տարբերվում է իր յուրահատուկ կծու համով, ինչը պայմանավորված է դրանում պարունակվող նյութերով, որոնք օգնում են կանխարգելել հաստ աղիքի քաղցկեղը:
Կոճապղպեղի արմատը նաև շատ օգտակար է արգանդի հիվանդությունների ու մրսածության բուժման համար, ինչպես նաև օգնում է մեղմել դաշտանային ցավերը:
Բացի այդ, կոճապղպեղը վաղուց օգտագործվում է ավելորդ կիլոգրամներից ազատվելու համար: Այն բարելավում է թերմոգենեզի գործընթացը, ինչի շնորհիվ պահպանվում է օրգանիզմի մշտական ջերմաստիճանը:
Այն գործում է որպես լուծողական միջոց, ինչն օգնում է կարգավորել աղիների աշխատանքը: Այն նաև կանխում է փորափքանքն ու գազերի կուտակումը:
Այս բույսի օգնությամբ կարելի է կարգավորել արյան մեջ կորտիզոլի մակարդակը, իսկ այդ հորմոնի մեծ քանակությունը խանգարում է ճարպերի քայքայման գործընթացը:
Ինչպես պատրաստել կոճապղպեղով թեյ
Կոճապղպեղով թեյն անչափ օգտակար է օրգանիզմի համար: Այն ոչ միայն բուժում է տարբեր հիվանդությունները, այլև ազատում է ավելորդ քաշից ու բարելավում է մաշկի վիճակը: Սակայն հարկ է հիշել, որ դրական արդյունքի հասնելու համար, այս թեյը հարկավոր է խմել պարբերաբար:
Գոյություն ունեն կոճապղպեղով թեյի պատրաստման բազում եղանակներ: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում դրանից մի քանիսը:
Կոճապղպեղով թեյ՝ ավելորդ քաշից ազատվելու համար.
Բաղադրությունը.
· կոճապղպեղի արմատ,
· մեղր (ըստ ցանկության),
· դարչին (ըստ ցանկության):
Թեյը պատրաստելու համար հարկավոր է կոճապղպեղի արմատը բարակ շերտերով կտրատել, լցնել կաթսայի մեջ, ավելացնել սառը ջուր, այնուհետև դնել կրակին: Երբ ջուրը եռա, թուլացնել կրակը և եփել ևս 15-20 րոպե:
Մի փոքր սառելուց հետո կարելի է թուրմին ավելացնել նաև դարչին ու մեղր: Մեղրը ոչ մի դեպքում չի կարելի ավելացնել չափազանց տաք թուրմին, այլապես այն կկորցնի իր բոլոր բուժիչ հատկությունները:
Կոճապղպեղ ու սև թեյ
Այս ըմպելիքը ուժ ու էներգիա է հաղորդում: Դրա պատրաստման համար հարկավոր է.
· թարմ կոճապղպեղի արմատ,
· սև թեյ:
Թեյի պատրաստման համար կարկավոր է կոճապղպեղը քերիչով մանրացնել, ավելացնել սև թեյի չորացրած տերևներ ու եռման ջուր և թրմել մոտ կես ժամ:
Կոճապղպեղ ու կանաչ թեյ
Կոճապղպեղով ու կանաչ թեյով ըմպելիքը շատ օգտակար է բեռնաթափման օրերին օգտագործելու համար: Դրա պատրաստման համար հարկավոր է.
· կանաչ թեյ,
· կոճապղպեղի արմատ:
Թեյը պատրաստելիս բաղադրիչները հարկավոր է թրմել թերմոսի մեջ:
Չնայած, որ կոճապղեղն անչափ օգտակար մթերք է, այն ունի մի շարք հակացուցումներ, ուստի օգտագործելուց առաջ հարկավոր է շատ ուշադիր լինել և անհրաժեշտության դեպքում խորհրդակցել բժշկի հետ: Այս բույսը հակացուցված է.
Շարունակությունն՝ այստեղ