Վրաստանում սկսվել է սահմանափակումները հանելու առաջին փուլը
Международные новостиԱպրիլի 27-ից Վրաստանում սկսվել է սահմանափակումները հանելու առաջին փուլը, հաղորդում է «Սպուտնիկ Գրուզիա»-ն:
Մասնավորապես, երկուշաբթի օրվանից թույլատրվել է թեթեւ մարդատար ավտոմեքենաների տեղաշարժը, ցանկացած ապրանքի մատակարարումն ու բաց տեսակի ագրարային շուկաների աշխատանքը:
Սահմանափակումները հանվել են ամբողջ երկրի տարածքում:
Բացի այդ, երկու օրով որպես բացառություն թույլատրվել է Թբիլիսիից, Ռուստավիից, Բաթումիից, Քութայիսիից ելքն ու մուտքը:
Մարտ 21-ից Վրաստանում կորոնավիրուսի տարածման սպառնալիքի պատճառով արտակարգ դրության ռեժիմ է գործում:
Անցած շաբաթ կառավարությունը ներկայացրել է հակաճգնաժամային ծրագիրն ու հայտարարել սահմանափակումների փուլային չեղարկման մասին: