Տեասնյութերում երեւում են արագ շարժվող չճանաչված թռչող օբյեկտներ։ Դրանց նկարահանել են ինֆրակարմիր տեսխցիկներով։ Երկու տեսանյութերում լսվում է զինվորականների խոսքը, որոնք հիացմունքով արձագանքում են նրան, թե ինչքան արագ են շարժվում օբյեկտները։ Մի ձայնը ենթադրում է, որ դա կարող է դրոն լինել։
ԱՄՆ ՌՕՈՒ-ն ավելի վաղ հաստատել էր, որ տեսանյութերն իրական են։ Պենտագոնը որոշել է հրապարակել դրանք այժմ, «որպեսզի պարզաբանի հասարակության ցանկացած մոլորությունն այն մասին՝ իրական են եղել արդյոք կադրերը, թե էլի ինչ-որ բան կա տեսանյութում»։
Պենտագոնի ներկայացուցիչ Սյու Գոֆի խոսքերով՝ մանրամասն ուսումնասիրությունից հետո վարչությունը թույլ է տվել այս ոչ գաղտնի տեսահոլովակների հրապարակումը՝ որոշելով, որ դրանք չեն բացահայտում ամերիկյան տեխնոլոգիաների հնարավորությունները եւ չեն խոչընդոտում օդային տարածք ռազմական ներխուժումների որեւէ հետաքննությանը։
Ներկայում Պենտագոնը ունի պաշտոնական ցուցումներ, թե ինչպես պետք է օդաչուները հայտնեն հնարավոր ՉԹՕ-ների հայտնաբերման մասին։