Թրամփը մեկ ամսվա ընթացքում առաջին անգամ կլքի Սպիտակ տունը
Международные новостиԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ով կորոնավիրուսի համավարակի ժամանակ ավելի քան մեկ ամիս գտնվել է Սպիտակ տանը, ուրբաթ օրը, մայիսի 1-ին, կմեկնի քաղաքից դուրս գտնվող սեփական առանձնատուն՝ Քեմփ Դեւիդում։ Այս մասին է վկայում Սպիտակ տան կողմից հրապարակված աշխատանքային գրաֆիկը, հայտնում է Gazeta-ն։
Նշվում է, որ ամերիկյան առաջնորդը տեղ կհասնի ժամը 17։35։
Մարտի 28-ին Թրամփը վերջին անգամ էր մեկնել Վաշինգտոնից։ Այն ժամանակ նա այցելել էր Վիրջինիա նահանգում ԱՄՆ ՌԾՈՒ բազա, որպեսի անձամբ Նյու Յորք ուղեկցի հոսպիտալային Comfort նավը։
2019թ, դեկտեմբերին չինական իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում պնեւմոնիայի բռնկման մասին։ Հիվանդությունը կորոնավիրուսի նոր տեսակն էր, որին տրվեց COVID-19 անվանումը։ Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի բռնկումը համավարակ հայտարարեց։