Որն է կորոնավիրուսի առանձնահատկությունը՝ իբրև վիրուս․ փորձագետներ․ Ռիա նովոստի
Международные новостиՍկլիֆոսովսկու գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ Սերգեյ Պետրիկովը խոսել է կորոնավիրուսի առանձնահատկությունների մասին: Ըստ նրա՝ կորոնավիրուսով վարակված հիվանդի մոտ առկա է առողջական վիճակի կտրուկ փոփոխության հավանականություն, ինչն էլ այս հիվանդության առանձնահատկությունն է։ «Այս վարակի առանձնահատկությունն այն է, որ մարդը կարող է իրեն բավականին լավ զգալ, բայց հետո նրա վիճակը կարող է կտրուկ վատանալ՝ հասցնելով ընդհուպ մինչև մահվան», - ասել է բժիշկը «Ռուսաստան 1»-ին տված հարցազրույցում: Պետրիկովը հորդորել է տնից դուրս չգալ և հնարավորության դեպքում և «դիմանալ» կարանտինին: Ռուսաստանում COVID-19 ախտորոշվել է 114 431 մարդու մոտ (ամենօրյա աճը `+ 7,4%), մահացել է 1169 հիվանդ, վերականգնվել է 13 220 մարդ: