Հարավային եւ Հյուսիսային Կորեայի սահմանին հրաձգությունը պատահական էր․ Պոմպեո
Международные новостиՀարավային եւ Հյուսիսային Կորեայի սահմանին հրաձգությունը պատահական էր, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, հաղորդում է Reuters-ը։
«Մենք կարծում ենք, որ դա պատահականություն էր։ Հարավկորեացիները պատասխան կրակ են բացել։ Մենք կարող ենք ասել, որ կողմերից ոչ մեկը մարդկային կորուստներ չի կրել»,-նշել է նա ABC հեռուստաալիքի եթերում։
Նա նաեւ զուսպ կերպով մեկնաբանել է ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընի առողջական վիճակի մասին հարցը։
«Կարծես առաջնորդ Կիմը ողջ է եւ առողջ»,-ասել է նա՝ հավելելով, որ նախկինում եղել են դեպքեր, երբ Հյուսիսային Կորեայի առաջնորդը երկար ժամանակ չի հայտնվել հանրության առջեւ, եւ այս դեպքում աննախադեպ չէր։
Հիշեցնենք, որ այսօր Հարավային Կորեան հայտնել է ԿԺԴՀ-ի կողմից ապառազմականացված գոտում հրաձգության մասին։ Համաձայն այդ տեղեկատվության՝ Հարավային Կորեան պատասխան կրակ է բացել, որի արդյունքում զոհեր չեն գրանցվել։