Ереван, 23.Ноябрь.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Приказ не сопротивляться поступил из Армении в Арцах: Карапетян «Подарок» власти Аршаку Карапетяну Отношения Армении с Россией должны быть на самом важном месте, а у Запада нет того продукта безопасности, который он может предоставить Армении: Аршак Карапетян Процветание нашей страны зависит от каждого из нас: Аршак Карапетян О чем говорит нахождение банков в числе лидеров в списке налогоплательщиков? «Паст» Кто на самом деле является владельцем «Спайки»? «Паст» Важно, что отношения между Ираном и Арменией дружественные и конструктивные: Канани Акция протеста у офиса ООН: требуют возвращения пленных ВИДЕО: Ситуация в Армении и вокруг Армении остается стабильно тяжелой: Карапетян У берегов Сицилии затонул парусник с туристами: один человек погиб, пропали без вести 6 человек


Չիչխան. ոսկե ծառ երկարակեցության համար

Блог
Չիչխանի կամ ոսկե ծառի պտուղները, ինչպես ժողովուրդն անվանում է, հատկապես օգտակար են գարնանային ավիտամինոզի ժամանակ: Շնորհիվ վիտամինների, կենսաբանական ակտիվ նյութերի և միկրոտարրերի պարունակության, չիչխանը օրգանիզմի վրա ընդհանուր ամրացնող, տոնուսավորող ազդեցություն ունի, նպաստում է սպիտակուցային, ածխաջրատային, ճարպային փոխանակություններին: Չիչխանը ծաղկում և պտղակալում է ամեն տարի' միշտ էլ տալով առատ բերք: Բավականաչափ ցրտադիմացկուն է, լուսասեր, կայուն' շոգերի նկատմամբ, իսկ հողի հանդեպ առանձնապես պահանջկոտ չէ: Բազմանում է սերմերով, վեգետատիվ եղանակով և մերձարմատային շյուղերով: Փշատազգիների ընտանիքին պատկանող, 0,5 -3,5 մ բարձրության, խոշոր, փշոտ թուփ է, երբեմն էլ' ծառ: Մատղաշ ընձյուղներն արծաթագույն են, իսկ հետագայում դառնում են գորշ ժանգագույն: Տերևները երկար, նշտարաձև են: Ծաղիկները պարզ են, շատ մանր, դեղին: Պտուղները մսալի են, հարթ, փայլուն, նարնջագույն' ճյուղերին կպած: Ծաղկում է ապրիլ-մայիս ամիսներին, իսկ պտուղները հասունանում են սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին' թփի վրա մնալով մինչև գարուն: Աճում է հիմնականում խոնավ տեղերում, գետափերին, ճահճուտներում: Բուժման նպատակով օգտագործվում են բույսի պտուղներն ու սերմերը, դրանցից ստացվող յուղը, որոշ դեպքերոում նաև' տերևները: Պտուղները հավաքում են ձմռանը, երբ դրանք սառչում են ու ձեռք են բերում հաճելի թթվահամություն: Պտուղներն իրենց համը և բուժական հատկանիշները պահպանում են նույնիսկ սառած վիճակում: Տերևները հավաքում են ամբողջ սեզոնի ընթացքում, չորացնում հով տեղում' միջանցուկ քամու տակ: Սակայն դեղաբույսը համընդհանուր ճանաչում է ձեռք բերել իր գորշ կարմրավուն, յուրահատուկ համով ու հոտով յուղի շնորհիվ, որի պահանջը չափազանց մեծ է: Չիչխանի յուղը հայտնի է վերքերն ապաքինող, հակաբորբոքային հատկություններով, այն օգտագործում են այրվածքների բուժման, հակալնդախտային, ցավազրկող, մազերն ամրացնող, մաշկային որոշ հիվանդությունների ապաքինման համար: Յուղն, ընդհանրապես, խթանում է բոլոր տեսակի վերքերի գրանուլացիան և էպիթելիզացիան, վերացնում ցավը, արագացնում բուժման ընթացքը: Այն ցուցված է ցրտահարության, ստամոքսի և 12-մատնյա աղու խոցային հիվանդության, օրգանիզմի ճառագայթային ախտահարումների բուժման համար: Յուղը լայնորեն օգտագործվում է գինեկոլոգիական պրակտիկայում: Այն արդյունավետ ներգործություն է ունենում կոլպիտների, էնդոցերվիցիտների և արգանդի վզիկի էրոզիայի դեպքում: Բազմաթիվ կլինիկական տվյալներ հաստատել են յուղի օգտակար ներգործությունը ծերունական կատարակտայի, շաքարային դիաբետի, աչքի որոշ հիվանդությունների, անեմիաների, գաստրիտների, լորձաթաղանթների ատրոֆիկ փոփոխությունների, հիպերտոնիկ հիվանդության ընթացքի վրա և այլն: Պտուղները թարմ կամ սառած վիճակում ուտում են հիպո- կամ ավիտամինոզի և ընդհանուր հյուծվածության ժամանակ: Պտուղներից պատրաստված եփուկն օգտակար է ստամոքսաաղիքային ուղու հիվանդությունների ժամանակ: Սերմերից պատրաստված եփուկն օժտված է հիանալի լուծողական հատկությամբ, սակայն ճյուղերի և տերևների եփուկը միանգամայն հակառակ ազդեցություն ունի և օգտագործվում է լուծի ժամանակ: Պտուղների և տերևների եփուկը օգտակար է մազաթափության և ճաղատության, ինչպես նաև ռևմատիզմի և պոդագրայի ժամանակ: Տերևներից և մատղաշ ընձյուղներից եփուկ պատրաստելու համար 1 ճաշի գդալ մանրացրած հումքը 10 րոպե եռացնում են 1 բաժակ ջրում, ապա հովացնում ու քամում, և ըմպում 1-ական ճաշի գդալ' օրական 3 անգամ: Չիչխանի պտուղներն ունեն սննդային մեծ արժեք: Իզուր չէ, որ չիչխանին անվանում են սիբիրյան անանաս: Պտուղներից պատրաստում են մուրաբա, կիսել, կոմպոտ, պաստեղ, մրգահյութ, գինի և թրմօղի: Պտուղներով համեմում են ձկնեղենը, թխվածքները, որոշ տեսակի խմիչքներ: Պտղահյութը' շաքարով, որպես բազմավիտամինային հարուստ հումք, կարելի է պահել շատ երկար ժամանակ: Որոշ տեղերում պտուղները խառնում են ալյուրին, հացին' յուրահատուկ համ ու հոտ տալու համար: Տերևներն օգտագործվում են կաշի դաբաղելու համար: Նրանցից (խառնելով երկաթային աղերի հետ) ստացվում է սև գորշավուն, իսկ պտուղներից' դեղին գույնի ներկ: Չիչխանը վաղուց դարձել է մշակովի, մեղրատու է: Ունի ամուր, լավ հղկվող բնափայտ, որից պատրաստում են մանր կիրառական առարկաներ: Կեղևը' շնորհիվ սերոտոնինի պարունակության, օժտված է որոշակի հակաուռուցքային ակտիվությամբ և գիտնականները գտնում են, որ այդ հատկության շնորհիվ չիչխանը երկարացնում է կյանքի տևողությունը:   Գրառումը `Վրեժ Հովսեփյանի ֆեյսբուքյան էջից
Кто станет депутатом? «Паст»Очередная «шустрость» свалить на других собственные ошибки: «Паст»Даст ли ход «папкам», или удовлетворится увольнением? «Паст»В списке основных налогоплательщиков также есть грузоперевозчики: «Паст»Уголовное преследование в отношении предпринимателей продолжается: «Паст»Юнибанк первым в Армении выпустил субординированные облигации Как не разориться в Черную пятницу: 5 полезных советовОжидать эскалации нужно всегда: Алексей АнпилоговАрмения – лидер среди стран СНГ по дороговизне услуг заведений общепитаМИД Армении прокомментировал заявление посла США в Баку об управлении трансграничными водными ресурсамиБельгийские политики и парламентарии направили заявление правительствам Азербайджана и БельгииМы призываем Азербайджан и Армению не упустить эту историческую возможность: Хакан ФиданАрмянские борцы завоевали одну серебряную и две бронзовые медали на Чемпионате мира по борьбе среди военнослужащихРоссия впервые нанесла удар по военному объекту Украины новейшей баллистической ракетой «Орешник» с гиперзвуковой боевой частьюДети Фонда «Музыка во имя будущего» посетили IDBankЮнибанк первым в Армении выпустил субординированные облигацииВ Армении сократят помощь для арцахских беженцевАрмянский предприниматель строит новую канатную дорогу на горной вершине КрымаОванес Чрагян из города Армавир стал победителем Первенства мира по универсальному боюПримечательное предложение: физические лица могут получить грант в размере 1 миллиона, а общественные организации – в размере 3 миллионов российских рублей: «Паст» Авантюризм кадровых движений: «Паст» Нынешняя власть Армении - факелоносец антиармянской повестки дня: «Паст» Палата депутатов Люксембурга потребовала от Баку немедленного освобождения незаконно заключенных лицКак собираются лишить эту власть возможности получить мандат в будущем? «Паст»«В стране существует большая коррупция, во главе которой стоит Никол Пашинян»: «Паст» Концерт к 155-летию со дня рождения Комитаса прошел в Краснодарской филармонии им. ПономаренкоНС Армении ратифицировал соглашение о свободной торговле между ЕАЭС и ИраномАрпине Саркисян будет назначена главой МВД РАЕС направит в Грузию "политическую миссию"Компания Ucom запустила сеть 5G в еще 11 городахЧЕ: Результаты армянских шахматистовПрограмма «Здоровая Евразия» вызвала большой интерес на MedMeet 2024Азербайджанцы стали настоящей головной болью в России։ «Паст» Принесет ли Армении какую-либо пользу членство в Римском статуте? «Паст» Эксклюзивная платформа для сферы туризма: «Паст» Скажешь, чтобы и он написал заявление: «Вотсапские увольнения» будут продолжительными: «Паст» Находясь ниже плинтуса говорят о «плинтусном» рейтинге: «Паст» Компания Ucom запустила сеть 5G в еще 11 городах Компания UPay присоединилась к инфраструктуре Open QR компании IdramБесплатная карта Mastercard и 10% idcoin за безналичные покупки. IDBankВ Ереване подведены итоги 19-й ежегодной Международной олимпиады по микроэлектронике Университет «Евразия» объявил набор студентов Навстречу мечте: эксклюзивное предложение фонда «Музыка во имя будущего» для музыкантов и преподавателейГенеральный директор компании Ucom Ральф Йрикян принял участие в ежегодном технологическом саммите Silicon Mountains Экономим вместе. IDBank и IdramАНО «Евразия» организовала поэтический вечер «Чаренц и Горький. Литературные судьбы»Технологический саммит Silicon Mountains пройдет при поддержке Ucom Образовательная поездка в Дубай: эксклюзивное предложение Фонда «Музыка во имя будущего» Эвокабанк стал первым банком, присоединившимся к открытой QR-инфраструктуре IdramАНО «Евразия» стала первой международной командой на чемпионате по колке дров в Беларуси