Մխիթարյանը հերթական անգամ արժանացել է Բունդեսլիգայի կայքի գովասանքին
СпортԳերմանական Բունդեսլիգայի պաշտոնական կայքն անդրադարձել է Հենրիխ Մխիթարյանին' վերհիշելով Գերմանիայի սուպերգավաթի խաղարկությունը:
«Հենց Մխիթարյանն էր, ով դորտմունդցիներին օգնեց ճիշտ ճանապարհով նվաճել երկրորդ տիտղոսը: Մխիթարյանը կարողացավ գնդակն հանգիստ ուղարկել Մանուել Նոյերի պաշտպանած դարպասը: 2013 թվականին Մխիթարյանի խաղն այդքան էլ լավ չստացվեց, բայց այս մրցաշրջանում Մխիթարյանը կարող է այնպես անել, որ նոր չեմպիոնական առաջադրանքը «Բավարիա»-ի համար բարդ խնդիր դառնա»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին գրում է Բունդեսլիգայի կայքը:
Գերմանիայի սուպերգավաթի խաղարկությունում Հայաստանի ազգային թիմի անդամ Հենրիխ Մխիթարյանը բացեց խաղի հաշիվը: Այնուհետև այն կրկնապատկեց Պիեր-Էմերիկ Օբամեյանգը: «Բորուսիա»-ն հաղթեց «Բավարիա»-ին 2-0 հաշվով: