«Ոչ սթափ վիճակում ինձ թույլ չէի տա ուղիղ եթեր մտնել»․ Ռաֆայել Երանոսյանը՝ եթերում ավտոմեքենայի դիմապակին կոտրելու մասին (Տեսանյութ)
Lifestyle«Ոչ սթափ վիճակում ինձ թույլ չէի տա ուղիղ եթեր մտնել»․ Ռաֆայել Երանոսյանը՝ եթերում ավտոմեքենայի դիմապակին կոտրելու մասին
Tert.am Life-ը գրում է․ Հումորիստ Գրիգ Գևորգյանն Ինստագրամում ներկայացնում է «Ով կիմանա» ուղիղ եթերների շարքը, որի ընթացքում հայտնի հյուրերը որևէ ռիսկային, ծիծաղելի կամ տարօրինակ բան են անում։
Նախագծի վերջին թողարկման հյուրը դերասան Ռաֆայել Երանոսյանն էր։ Դերասանն ուղիղ եթերում մուրճով խփել է կայանած ավտոմեքենային ու ամբողջությամբ կոտրել դիմապակին։ Հարվածելու ընթացքում դերասանն ասում էր․ «Ասում էի՝ արի տար, թե չէ «կցբխեմ»»։
Տեսանյութը լայն տարածում գտավ սոցցանցերում և տարբեր մեկնաբանությունների արժանացավ։ Շատերը շտապեցին ենթադրել, որ դերասանը ոչ սթափ վիճակում է միացել ուղիղ եթերին։
Tert.am Life-ը կապ հաստատեց Ռաֆայելի հետ։ Դերասանը նշեց, որ այդ քայլն արել է ուղղակի համարձակության համար, ավտոմեքենան իրենն է եղել․