Իրանը ներկայացրել է սեփական արտադրության առաջին ԹԱՕ սարքը
ОбществоԻրանը ներկայացրել է սեփական արտադրության թոքերի արհեստական օդափոխման առաջին սարքը, հաղորդում է Press TV-ը։
Հեռուստաալիքը նշում է, որ ԱՄՆ պատժամիջոցների պատճառով Թեհրանի համար հասանելի չեն արտասահմանյան ԹԱՕ սարքերը, որոնք կենսական կարեւոր նշանակություն ունեն ծանր վիճակում գտնվող կորոնավիրուսով պացիենտներին բուժելու համար։
Մինչ այժմ երկրում օգտագործվում էին նախքան պատժամիջոցները ստացված ԹԱՕ սարքերը։ Սակայն երկիրն ակնկալում է COVID-19-ի երկրորդ ալիքը, որի ժամանակ հնարավոր է բժշկական սարքավորման պակաս։
Այդ խնդիրը լուծել է Pooyandegan-e Raahe Sa’adat իրանական ընկերությունը, որը ստեղծել է ԹԱՕ սարքեր։
Ընկերությունում հայտարարել են, որ իրենց արտադրանքը ոչնչով չի զիջում արտասահմանյան գործընկերների սարքերին, եւ արդեն 50 երկիր դիմել է ԻԻՀ-ին արտադրության ԹԱՕ սարքեր ձեռքբերելու համար։