Իսպանիան ուզում է երկարաձգել արտակարգ դրությունը
Международные новостиԻսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը մտադիր է դիմել խորհրդարանին՝ առաջարկելով երկարաձգել արտակարգ դրությունը։ Նա հավաստիացնում է, որ դա վերջին անգամ կլինի, հայտնում է AP-ը։
Սանչեսի խոսքերով, ինքը մտադիր է հասնել արտակարգ դրությունը մեկ ամսով երկարաձգելու հարցում օրենսդրական մարմնի աջակցությանը, ինչը նրա կառավարությանը կարանտինի պահպանման արտակարգ իրավասություններ կտա։ Ավելի վաղ Սանչեսը արտակարգ դրությունը, որն ուժի մեջ է մտել մարտի 14-ին եւ ավարտվում է մայիսի 24-ին, երկշաբաթյա ժամկետով ավելացնելու աջակցություն էր ստացել խորհրդարանից։
Առողջապահական մարմինները հայտնել են շաբաթ օրը COVID-19-ից մահվան 102 դեպքի մասին, ինչի հետեւանքով մահացածների ընդհանուր թիվը Իսպանիայում կազմում է 27 563։ Ավելի քան մեկ ամիս առաջ երկրում օրական ավելի քան 900 մահվան դեպք էր գրանցվում։ Ընդհանուր առմամբ, վարակվել է 276 505 մարդ։