Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածության դեպքերի կտրուկ աճ է գրանցվել․ Ռիա Նովոստի
TVԱնցած օրվա ընթացքում Ռուսաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 9 434 նոր դեպք, մահացել է 139 մարդ, 8111-ը դուրս է գրվել հիվանդանոցներից, լրագրողներին հայտնել են կորոնավիրուսի վարակի տարածման դեմ պայքարի շտաբից: Միևնույն ժամանակ, 3 966 մարդ (42 %) չունի հիվանդության կլինիկական ախտանիշներ։
Համաճարակի սկզբից ի վեր վարակվածների ընդհանուր թիվը հասել է 335 882-ի: 3 388 հիվանդ ողջ ընթացքում մահացել է, 107 936-ը՝ բուժվել և դուրս գրվել հիվանդանոցներից: