Մայրը խեղդել է իր 9-ամյա աուտիկ որդուն ջրատար խողովակի մեջ (տեսանյութ)
TV45-ամյա Պատրիսիա Ռիփլին ոստիկանությանը հայտնել է, որ փողոցում անհայտ մարդիկ մոտեցել են իրեն, վերցրել նրա հեռախոսն և տարել իր 9-ամյա աուտիկ որդուն: ԱՄՆ Մայանի քաղաքի մի շարք կամավորներ ու իրավապահներ փնտրեցին փոքրիկ Ալեխանդրոյին, սակայն այդպես էլ չգտան նրան։ Ավելի ուշ երեխան հայտնաբերվեց քաղաքի ջրատար ալիքներից մեկում, գրում է Daily Mail-ը:
Հետաքննությունը պարզեց, որ դրանից քիչ առաջ Պատրիսիան փորձել է խեղդել որդուն բնակելի թաղամասերից մեկում: Նա երեխային հրել է ջրի մեջ, որպեսզի խեղդամահ անի, բայց տեղացիները լսել են տղայի գոռգոռոցները և փրկել նրան։ Քաղաքացիները երեխային վերադարձրել են մորը, սակայն նա դարձյալ փորձել է ազատվել երեխայից։ Կինը նրան տարել է մոտակա ջրատար խողովակի մոտ ու նետել այնտեղ։ Այս անգամ Ալեխանդրոյին փրկել արդեն չի հաջողվել։