Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է. «Ժողովուրդ»
ЭкономикаՀայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:
Հայաստանի վիճակագրական կոմիտեն Հայաստանի տնտեսության ոլորտում տխուր ցուցանիշներ է արձանագրել: Պաշտոնական տվյալներով՝ ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշն այս տարվա հունվար-ապրիլ ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած, նվազել է 1.7 տոկոսով: Շինարարության ոլորտում եւս անկում է արձանագրվել՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ 21.9 տոկսով: Ըստ էության, պատճառը եղել է աշխարհը փոթորկած կորոնավիրուսը, որի հետեւանքով Հայաստանում հայտարարվեց արտակարգ դրություն, եւ այդ օրերին արգելվեց որեւէ տեսակի շինարարության իրականացում:
Օրաթերթը գրում է, որ առեւտրաշրջանառության ծավալներն են պակասել 8.6 տոկոսով: Սա եւս արտակարգ դրության հետեւանք է, քանի որ մարտ-ապրիլ ամիսներին առեւտրի ոլորտի տնտեսվարողները չեն աշխատել. միայն սննդամթերքի սպառման առումով է ակտիվություն եղել: Փոխարենը 4.2 տոկոսով ավելացել են արդյունաբերական արտադրանքի ծավալները:
«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական տվյալներից տեղեկացել է, որ արտաքին առեւտրաշրջանառության ոլորտում եւս լուրջ անկում ունենք. այն կազմել է 10.4 տոկոս: Մասնավորապես, արտահանման ծավալնելն են 8.1 տոկոսով պակասել, իսկ ներկրումն էլ՝ 11.5 տոկոսով: Սա նույնպես կապված է աշխարհը համակած կորոնավիրուսի հետ»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։