Շատ թույլ հույսեր են ի հայտ գալիս. վարչապետը՝ Հայաստանում համաճարակային իրավիճակի մասին
TVՀայաստանում համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ լարված, բայց այնուամենայնիվ շատ թույլ հույսեր են ի հայտ գալիս, որ մենք իրավիճակի որոշակի կայունացում ունենք կամ ունենալու ենք։ Բայց այս հանգամանքը մեզ ոչ թե պետք է թուլացնի, այլ հակառակը ավելի բարձրացնի մեր զգոնությունը: Այս մասին արետատան նիստից հետո կայացած ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ վերջին շրջանում հաճախակի դեպքեր են լինում, երբ համաճարակի բռնկումներ են լինում հուղարկավորությունների ու հոգեհանգստի արարողություններում։
«Մենք կարևոր ենք համարում, որ հուղարկավորություններն անցկացվեն պարետատան սահմանած կարգով, նաև կարևոր ենք համարում, որ ամուսնության արարողությունները չուղեկցվեն պարետատան սահմանած կանոնների խախտմամբ։ Ուզում եմ, որ բոլոր սգակիր և պսակադրության արարողություն ունեցող ընտանիքները համագործակցեն տեղական ինքնակառավաման մարմինների հետ, նաև ոստիկանության հետ, որպեսզի այս իրավիճակում կարողանանք հասնել հակահամաճարակային կանոնների պահպանման մաքսիմալ էֆեկտիվության»,- ասաց նա։