Ереван, 13.Ноябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад

Նոր բևեռ. Նաիրա Զոհրաբյանը ազդարարել է կազմկոմիտեի մասին

ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ, եթե Գագիկ Ծառուկյանի շուրջ զարգացումներն ընթանան նրա կալանավորման սցենարով, ապա հետագա գործողությունների կազմկոմիտեն հստակ է և դրա անդամ կլինեն տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ: Այլ կերպ ասած, Նաիրա Զոհրաբյանը փաստացի արձանագրել է, որ կա քաղաքական որոշակի ուժերի համաձայնություն հետագա առնվազն կազմակերպական գործողությունների վերաբերյալ: Պետք է ենթադրել, որ խոսքը հունիսի 14-ին ՀՅԴ գրասենյակում տեղի ունեցած հավաքի մասնակից ուժերի մասին է, որոնք էին՝ ՀՅԴ, «Հայրենիք» կուսակցությունը, որ գլխավորում է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, «Մեկ Հայաստան» և «Ազգային օրակարգ» կուսակցությունները: Հանդիպմանը եղել է նաև ԲՀԿ ներկայացուցիչը: Ըստ ամենայնի, առնվազն այդ ուժերը կկազմեն կազմկոմիտեի կորիզը, եթե ոչ այն ամբողջությամբ: Հատկանշական է այն, որ այդ ուժերը հունիսի 16-ին տարածել են համախմբման կոչ: Հատկանշականն այստեղ այն է, որ կոչը տարածել են երեք ուժերը՝ ՀՅԴ, «Հայրենիք» ու «Մեկ Հայաստան», իսկ «Ազգային օրակարգը» չի եղել: Դրա պատճառը տեխնիկակա՞ն է, թե՞ ոչ, և կա բովանդակային կամ այլ անհամաձայնություն՝ համենայնդեպս առայժմ պարզ չէ: Դա հետաքրքիր է նրանով, որ կարող է արտացոլել հավաքվող ուժերի միջև որոշակի փոխհարաբերությունների և խնդիրների առկայություն, առավել ևս այն համատեքստում, որ ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ բացառվում է գործակցությունը Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի հետ:

 

Առնվազն մարտավարական իմաստով այդ հայտարարությունը հասկանալի է, սակայն մյուս կողմից թարմ է, թերևս, շատերի հիշողությունը, և դժվար չէ մտաբերել, որ ԲՀԿ-ն ու Մինասյանը «բարիկադների» տարբեր կողմերում էին Սերժ Սարգսյանի նախագահության ընթացքում: Այդուհանդերձ, Նաիրա Զոհրաբյանի հայտարարությունների հստակությունն ու տոնայնությունը հուշում է, որ առնվազն որոշակի բազմակուսակցական կորիզի հարցում, կարծես թե, կա պայմանավորվածություն: Թե քանի քայլի վերաբերյալ է պայմանավորվածությունը, այլ հարց է: Բացառելով Մինասյանի հետ գործակցությունը, պետք է ենթադրել, որ բացառվելու է գործակցությունը նաև Սերժ Սարգսյանի և ՀՀԿ հետ: Համենայնդեպս կլինի տարօրինակ, եթե մեկը բացառվում է, մյուսը՝ ոչ: Հետաքրքիր է, իսկ արդյոք նույն կերպ բացառվելո՞ւ է Ռոբերտ Քոչարյանի հետ գործակցությունը, հաշվի առնելով այն, որ առնվազն նախկինում ԲՀԿ-ն մշտապես հերքել է կապը երկրորդ նախագահի հետ, իսկ նրա շուրջ զարգացումները չի համարել քաղաքական, այլ դիտարկել է իրավական դաշտում:

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից արդեն եղել է արձագանք, որ ԲՀԿ և Ծառուկյանի նկատմամբ քայլերը քաղաքական են: Միևնույն ժամանակ, արդյոք հնարավո՞ր է մեկ բլոկում ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի և Ռոբերտ Քոչարյանի համատեղ գործունեությունը: Քաղաքականության մեջ, անշուշտ, հնարավոր է ամեն ինչ, կամ գրեթե ամեն ինչ: Ի վերջո, Հայաստանն այդ իմաստով ունեցել է մարտի 3-ի «ֆենոմեն», երբ Հանրապետական կուսակցության նախագահ, վաղամեռիկ Անդրանիկ Մարգարյանը կուսակից, վարչապետ Արամ Զավենի Սարգսյանի, դաշնակից Ստեփան Դեմիրճյանի հետ միասին պահանջում էր Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմի ղեկավար Սերժ Սարգսյանի հրաժարականը, իսկ մի քանի ամիս անց արդեն նույն Սերժ Սարգսյանի հետ միևնույն կառավարության կազմում էր: Քաղաքականությունն ունի այդպիսի թե՛ ներքին, թե՛, իհարկե, համաշխարհային շատ օրինակներ: Այդուհանդերձ, Արթուր Վանեցյանի «խաղադրույքն», օրինակ, կատարված է թե՛ ներկայիս, թե՛ նախկին իշխանությունը մերժելու վրա, հետևաբար՝ այստեղ կարող են առաջանալ էական խնդիրներ: Ըստ այդմ, գոնե տակտիկական իմաստով կազմկոմիտե-կորիզը պետք է մերժի նախկին որևէ դեմքի հետ ասոցիացիա: Բայց, մյուս կողմից, պետք է կարողանա համոզիչ կերպով, բովանդակային առումով տարանջատվել նախկինից, որովհետև հանրությունը ներկայումս քաղաքական իրողությունները գնահատում է այլևս ոչ թե դեմքերով, այլ կենսագրությամբ և փաստերով: Մյուս կողմից, այս ամենով հանդերձ, ակնառու է, որ ԲՀԿ նախագահի դեմ գործողությունները փաստորեն խթանում են քաղաքական բևեռի ձևավորում: Դա կարող է լինել երկրորդը՝ «Սասնա ծռեր»-ի առանցքով ազգային-ժողովրդավարական բևեռի կողքին: Ընդ որում, մեծ հաշվով, ստացվում է հետաքրքիր դասավորություն՝ գործող քաղաքական իշխանությունն, ըստ էության, երկու իրարամերժ արմատացող բևեռի արանքում, երբ առերևույթ հայտնվելով երկուստեք հարվածի ռիսկի ներքո, միևնույն ժամանակ փաստացի ստեղծում է իրավիճակ, երբ այդ բևեռները ոչ պակաս թիրախավորելու են միմյանց: Այդ հանգամանքն էլ իր հերթին բացում է քաղաքական հեռանկարի առումով այլ ասպեկտ, որին կանդրադառնանք հաջորդիվ:

Rate.Trading: Крупные сделки с цифровыми инструментами управления валютными рискамиЗакрытие карабахского вопроса ставит под угрозу само существование Армении. Аршак КарапетянФонд VIVA стал бенефициаром инициативы «Сила одного драма» в ноябреСпециальные предложения по ипотечному кредитованию: IDBank на Toon Expo. Invest 2026Ни одна власть в Армении не пришла демократическим путем․ Аршак КарапетянIDBank на региональном форуме СБА: от решений для путешествий до бизнес-возможностейСкидка 35% на указанные карты IDBank в честь 35-летияПредварительное одобрение бизнес-кредита за 5 минут — какие возмоности для МСБ представил Юнибанк в Гюмри?На основании Декларации о независимости Армения стала независимым государством. Аршак КарапетянЦентр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресуДемократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничествеОформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводовUcom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектроникеIDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологийIDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валютыЦифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке UcomUcom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у власти