Ереван, 14.Сентябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Եթե կարճ ասեմ՝ ՀՀ-ում առողջապահության նախարարություն գոյություն չունի․ Հայկ Մանասյան

Общество
 

Համաճարակի չորրորդ ամսում թթվածնային կայանների հարցը գերխնդիր է դարձել։ Այս մասին Ֆեյսբուքյան՝ «Քաղաքական համաճարակ» վերնագրված ուղիղ եթերում հայտարարել է գաստրոէնտերոլոգ, սոնոգրաֆիստ, հայտնի բժիշկ Հայկ Մանասյանը։ 

Ըստ նրա՝ թթվածինն ամենաէժան ստացվող միջոցն է, որը պետք է վաղուց ապահովված լիներ եւ համաճարակի չորրորդ ամսում նման հարցի լուծումը մեղմ ասած անթույլատրելի է։

«Մեր առողջապահության կազմակերպիչները, նախարարությունը բազմաթիվ բացթողումներ են թույլ տվել, որովհետեւ մասնագետների մի մասը գտնում է, որ առողջապահության նախարարությունը պիտի ժամանակին շատ ավելի խիստ կարանտին մտցներ, ես գտնում եմ, որ հյուրատներ զբաղեցնելու եւ հյուրանոցներ մոբլիզացնելու փոխարեն պետք է առողջապահական հիմնակները մոբիլիզացներ», ասել է Հայկ Մանասյանը։

Բժիշկը պնդում է, որ թթվածնի խնդրի շուրջ արդեն բավականին ժամանակ  խոսակցություններ կային ներքին խոհանոցից․

«Եթե կարճ ասեմ՝ Հայաստանի Հանրապետությունում առողջապահության նախարարություն գոյություն չունի։ Լավ կզգաք, վատ կզգաք, այս տեսակետը ձեզ դուր է գալիս, թե ոչ, գրասենյակը, որն այնտեղ աշխատում է, առողջապահության նախարարություն չի։ Այդպիսի բան գոյություն չունի։ Ցավում եմ իմ այն ընկերների համար, որոնք իմ այս ասած խոսքը պետք է անձնական ընդունեն,  մտածեն, որ ես չափազանցում եմ, բայց տղերք ջան, եթե դուք գտնում եք, որ այն ինչ հիմա կա, դա առողջապահության նախարարություն է, ապա ես ցավում եմ, որ դուք՝ որպես բժիշկ, որպես մասնագետ, գոյություն չունեք։ Ցանկացած մեկը, որը գիտի՝ ինչ է բժշկությունը, առողջապահությունը, ինտենսիվ թերապիան, թթվածնով մատակարարումը՝ կհասկանա ինչ նկատի ունեմ։ 150 ապարատ են ստացել, որոնք միանալու էին թթվածնային աղբյուրին։ Եթե 150 ապարատ պետք է թթվածնով ապահովես, ուրեմն պետք է 500 աղբյուր էլ պացիենտի համար առանձին վերցվսծ ունենաս, արհեստական շնչառության ապարատի թթվածնի աղբյուր։ Պատկերացրեք՝ բաղնիք են սարքել, պատրաստվում են բաղնիքում ծառայություն մատուցել, բերում են ցնցուղները, խողովակները, ծորակները, վերջում պարզվում է, որ այս քանդուքարափ համակարգը այն աստիճանի խայտառակ վիճակում է, որ տաք ջուր չունեն։ Այսինքն թթվածինը չի բավականացնում էքստրեմալ պայմաններում աշխատանքին, այլ միջին ծանրաբեռնվածությամբ աշխատանքին։ Ես էլ մեծ-մեծ խոսում եմ, ասում եմ՝ մեր համակարգում պրոբլեմ չկա, ամեն ինչով հագեցած է, ամեն ինչ ունի, միլիոն դոլարանոց համակարգչային շերտագրության ապարատ ունի, բայց, պարզվում է, թթվածնային կայան չունի։ 2020 թվականն է, թողնես մեծ-մեծ խոսեն կանխարգելիչ բժշկության մասին, ծխախոտի դեմ պայքար էր ծավալում ժամանակին․․․ Այստեղ ոչ ես կարող եմ հիմնավորել, թե ինչի չունեն թթցածնային կայան,  ու ոչ ոք թող չփորձի հիմնավորել, դա անհնար է։ Որ խորանամ, էլի լուծումներ կգտնեմ, որովհետեւ թթվածնային կայանները մենակ հիվանդանոցների կայանները չեն, մոբիլիզացման լուրջ հարցեր կարելի էր լուծել, որ չեն լուծել», ասել է բժիշկ Մանասյանը։

Բժիշկը դիմում է վարչապետին, ահազանգելով, որ առողջապահության նախարարությունը արմատական վերաձեւավորման կարիք ունի․

«Պարո՛ն Փաշինյան, պարո՛ն վարչապետ, ես չգիտեմ՝ մյուս նախարարություններում ինչ վիճակ է, բայց առողջապահության նախարարությունը լուծարման եւ վերաձեւավորման կարիք ունի։ Ես չեմ ասում հրաժարական, ուզում եք՝ հրաժարական թող տա, գա մեկ ուրիշը, այդ մեկ ուրիշից հետո մեկ ուրիշը, բայց նախարարություն գոյություն չունի։ Այսպիսի աշխատանք, այսպիսի խորհրդականներ․․․ Աա արդեն անհնար բան է։ Ամենաէժան միջամտությունը՝ թթվածնով ապահովումը մեր հանրապետությունում պրոբլեմ է։ Այն դեպքում, երբ մենք տեսել ենք պատերազմ, տեսել ենք երկրաշարժ ու պատրաստվում ենք հիմա էլ՝ այնպիսի  ծանրաբեռնվածություն կարող է լինել, որ այդ ամեն ինչը մեզ պետք է լինելու։ Այս դեպքում՝ ինչպես հասկացա, Ինֆեկցիոն հիվանդանոցը թթվածնային բալոնների հույսին էր։ Այսինքն Սերժ Սարգսյանի բառերով ասեմ՝ 80-ականների զենքերով ենք մենակ կռվում ու ոչ միայն կորոնավիրուսի, այլեւ ընդհանրապես առողջապահական ցանկացած մարտահրավերի դեմ»։

Համաճարակն, ըստ սոնոգրաֆիստ բժշկի, կայունացման փուլում է։

«Վերջին օրերին մահերը, համեմատած վերջին շաբաթվա, աճել են, բայց այսօրվա մահերը 7-24 օր առսջ ընդունված հիվանդներն են։ Բայց կայունանալու եւ թուլանալու ընդհանուր միտում կա։ Ամբողջ ժողովրդին մտցրել են դիմակի տակ։ Չունեն ապացուցված բազա, որ դիմակը արդյունավետ է, «նավսյակի» մտցրել են, մի ընկեր ունեմ՝ ասում էր «նավսյակի» կարելի է զրահաբաճկոնով ման գալ։ Ես չեմ ասում դիմակ մի դրեք, բայց ինձ հետաքրքիր չի՝ կդնեք, թե ոչ, ասել է բժիշկ Հայկ Մանասյանը։

Ըստ բժիշկ Մանասյանի՝ Հայաստանում պատվաստումների նկատմամբ վստահությունն իջել է․

«Այս խնդիրները վերջին 22 տարվա հետ են կապված, բայց բոլոր դեպքերում հեղափոխական իշխանությունները պիտի որ հեղափոխական լուծումներ առաջարկեին եւ ոչ թե կոնսերվատիվ լուծումներ Ալթունյանի եւ նրանից առաջ եղածների բերած։ Հայաստանում առողջաահական համակարգ գոյություն չունի։ Հայատանում ապահովագրում են նրանց, ովքեր աշխատում են եւ աշխատավարձերի մի մասը դնում են ապահովագրական ֆոնդեր։ Իրականում հիվանդանում են առողջ, երիտասարդ մարդի՞կ, ոչ, քրոնիկ հիվանդություն ունեցողները, թոշակառուները, նրանք, ովքեր չեն աշխատում։ Այսինքն առողջապահական համակարգը իբր փորձում է կայանալ, զարգանալ, բայց աջակցում է նրանց, ովքեր ամենաքիչը ունեն դրա կարիքը։ Համաճարակը ցույց տվեց, թե իրականում որն է մեր պրոբլեմը, որ ծերերը, քրոնիկական հիվանդները, այն բոլոր մարդիկ, ովքեր ապահովագրությունից չեն օգտվում…Քանի բժիշկ գիտեք, որ այս օրերին առաջարկներ են անում։ Բոլորի ուշքնումիտքը այն է, որ նրան հանենք, բերենք մեր մարդուն, բայց իրենց մարդը ինչի՞ է ունակ։ Դա ոչ մեկին հետաքրքիր չի, կարեւորը՝ իրենց մարդը լինի, իրենց շահին ծառայի։ Ու ինչպես ես հասկանում եմ՝ առողջապահական համակարգի սրտացավ մարդկանց 90 տոկոսը այսպես են մտածում»։

 
Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай Арам Барсегян назначен генеральным директором Team Telecom Armenia, Айк Есаян возглавит группу компаний Team Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня принятия Декларации о независимости АрменииКазахстан выбирает новый парламент — КурултайПридет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак КарапетянПрограмма «Бок о бок» для семей из Арцаха, проживающих в общине Севан: IDBankПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю 75-летия со дня рождения Верховного Патриарха и Католикоса Всех армян, Его Святейшества Гарегина IIИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Стартовал финальный этап турнира JuniusЦеремония награждения победителей конкурса «100 лучших студентов Армении»: вручение сертификатовНовый Samsung Galaxy A27 в рамках специального предложения Ucom «Снова в школу 2026» Миллениалы, Gen Z или Gen Alpha: как разные поколения готовятся к новому учебному году: Idram&IDBankФинансовая грамотность в палаточном лагере Республиканского центра детей и подростков: Idram и IDBank Секреты мира финансов в лагере «Айорди»: Idram&IDBankВТБ (Армения) продолжает развивать возможности кредитования малого бизнесаПри поддержке Ucom стартовал второй этап образовательной программы ArmDrone по FPV-дронам А сейчас Алиев требует закрыть АЭС.Браво, господа, аплодисментыЛидер Движения «Всеармянский фронт» Аршак Карапетян проведёт пресс-конференцию на тему «События на Южном Кавказе, внутриполитическая ситуация в Армении»