«Աթենքի» կիսաֆաբրիկատներն արդեն փաթեթավորված տարբերակով
ЭкономикаՍննդի թարմության և անվտանգության ապահովման երաշխիքներից է հերմետիկ փաթեթավորումը, որը հնարավորություն է տալիս պահպանել սննդամթերքի համային, հոտային, որակական հատկանիշները, բացառում է մանրէների ներթափանցումը, և որ ամենակարևորն է՝ սննդամթերքը զերծ է պահում օդի հետ անմիջական շփումից:
Մսամթերք արտադրող հայկական «Աթենք» ընկերությունը, որը հայտնի է իր կիսաֆաբրիկատների լայն տեսականիով, իրականացրել է փաթեթավորման հոսքագծերի համալրում և այսուհետ կիսաֆաբրիկատների արտադրանքն ամբողջությամբ ներկայացնելու է միայն հերմետիկ փաթեթավորմամբ:
Փաթեթավորման արդյունքում կիսաֆաբրիկատների գներում փոփոխություններ չեն եղել և, գնելով նույն արտադրանքն ավելի անվտանգ՝ փաթեթավորված տարբերակով, հաճախորդը վճարելու է նույն գումարը, ինչը և առաջ՝ հավելյալ ոչ մի դրամ:
«Այս պահին «Աթենք» ապրանքանիշը ներկայանում է կիսաֆաբրիկատների շուրջ 8 անուն արտադրատեսակով: Կիսաֆաբրիկատների ամբողջ տեսականին փաթեթավորմամբ ներկայացնելը վաղուց է եղել մեր ծրագրերում, քանի
որ սպառողն ապրանքը ձեռք բերելուց հետո միշտ չէ, որ կարող է նույն ապահովությամբ այն տեղափոխել տուն, իսկ փաթեթավորված տարբերակն ավելի հարմարավետ և անվտանգ է: Մենք արեցինք ամեն ինչ, որպեսզի հենց այս օրերին, երբ առավել քան երբևէ կարևոր է սննդի անվտանգությունը, կարողանանք բոլոր կիսաֆաբրիկատներն
արտադրել փաթեթավորմամբ»,- նշում է «Աթենք» ընկերության սեփականատեր Պետրոս Ադամյանը:
Խոսելով «Աթենք» ապրանքանիշի արտադրանքի փաթեթավորման առանձնահատկություններից՝ կիսաֆաբրիկատի գործարանի տնօրեն Արեն Ջիլավյանը նշեց.
«Սննդարդյունաբերության մեջ փաթեթավորման նպատակն է պահպանել ապրանքի որակային հատկանիշները՝ արտադրանքը զերծ պահելով փոշու, մանրէների և օդի հետ շփման բացասական ազդեցությունից: Կարծում եմ կարևոր է, որպեսզի մեր սպառողները քաջատեղյակ լինեն և գիտակցեն փաթեթավորված արտադրանքի
առավելությունները: Փաթեթավորումը պահպանում է մսային և խմորային մասի համային հատկանիշներն ու կոնսիստենցիան, սննդամթերքը պաշտպանում է արևի ճառագայթների և օդի հետ շփումից: Այն ներառում է անհրաժեշտ տեղեկատվություն արտադրանքի վերաբերյալ՝ բաղադրություն, արտադրողի մասին տեղեկություններ,
պահպանման պայմաններ, պիտանելիության ժամկետ: Փաթեթավորումը թույլ է տալիս տնային պայմաններում ավելի երկար պահեստավորել ապրանքն առանց որակական և համային կորուստների և, իհարկե, փաթեթավորմամբ պարզ երևում է արտադրանքի արտաքին տեսքը:
Այսպիսով՝ նոր և հարմարավետ փաթեթավորումներով են լինելու «Աթենք» ապրանքանիշի հետևյալ կիսապատրաստվածքները՝ ռուսական պելմեններ, խինկալի, մինի խինկալի, ռոլլ, կիևյան կոտլետ, դասական կոտլետ, հավի մսով կոտլետ, խոզի մսով
կոտլետ»:
«Աթենք» ապրանքանիշի կիսաֆաբրիկատներն ու մսամթերքն այսուհետ հնարավոր է ձեռք բերել նաև https://atenk.am/ կայքի առցանց-խանութից։