Ոստիկանապետի ուշագրավ նախաձեռնությունը
Событие дняՀրապարակ թերթը գրում է. Ոստիկանության որոշ «կաբինետային» պաշտոնյաներ մի քանի օր է խոր դեպրեսիայի մեջ են, քանի որ նոր ոստիկանապետ Վահե Ղազարյանի նախաձեռնությամբ նրանց ծառայողական ավտոմեքենաները վերցվել են ու տրվելու են տեղերում, արտաքին ծառայություն անող ու հանցագործ բռնող օպերներին։ Պաշտոնյաների տուն-աշխատավայր երթուղին ապահովող ծառայողական մեքենաների մեծ մասն այլեւս այդ նպատակին չի ծառայի։