Հնդկաստանը եւ Չինաստանը զորքերը դուրս են բերել Գալվան գետի վիճելի հովտից
Международные новостиՀնդկաստանը եւ Չինաստանը փոխադարձաբար դուրս են բրել զորքերը սահմանի վիճելի տարածքներից, բայց դա վերաբերել Է, հավանաբար, Լադաքի Դաշնային Տարածքում սոսկ Գալվան գետի հովտին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հուլիսի 6-ին այս տեղեկատվությունը տարածել է NDTV հեռուստաալիքը:
«Հնդկական եւ չինական զորքերի փոխադարձ դուրսբերումը կայացել է, բայց, ամենայն հավանականությամբ, սահմանափակվել է Գալվան գետի հովտով: Հնդկական եւ չինական զորքերի միջեւ բուֆերային գոտի է ստեղծված»,- հավելել է հեռուստաալիքի զրուցակիցը:
Զորքերի հեռացումը տեղի է ունեցել հունիսի 30-ին կողմերի միջև ձեռք բերված համաձանությանը համապատասխան։ Լադաքում իրադրությունը սրվել է այն բանից հետո, երբ մայիսի 5-ին այնտեղ ընդարումներ տեղի ունեցան շուրջ 250 չինացի եւ հնդիկ զինվորների միջեւ: Երկուստեք վիրավորվեց ավելի քան 100 մարդ: Հունիսի 15-ի լույս 16-ի գիշերը Լադաքի Գալվան գետի շրջանում տեղի ունեցան նոր ընդհարումներ հնդիկ եւ չինացի զինվորականների միջեւ:
Հնդկաստանի բանակային աղբյուրների տվյալներով՝ Հնդկաստանի առնվազն 20 զինծառայող է զոհվել, 76-ը՝ վիրավորվել: Հնդկական կողմը նաեւ պնդում է, որ ընդհարումների ժամանակ զոհվել եւ տուժել է շուրջ 45 չինացի զինվոր, հաղորդել է ՏԱՍՍ-ը: