Հակակառավարական ցույցեր Բելգրադում և Սոֆիայում․ տեսանյութ
Международные новостиՀինգերորդ օրն են շարունկավում հակակառավարական բողոքի ցույցերը Բելգրադում։ Երեկ այն համեմատաբար հանգիստ էր և ավարտվեց առանց միջադեպերի: Այս անգամ ցույցը այնքան զանգվածային չէր, որքան նախորդ օրերին, հաղորդում է euronews-ը։
Սերբիայի խորհրդարանում հավաքված ցուցարարներից ոմանք արտահայտեցին իրենց անհամաձայնությունը սանիտարական սահմանափակումների վերաբերյալ, ինչ-որ մեկը դեմ էր բնակչության զանգվածային պատվաստումներին, ինչը վերջերս հայտարարեց երկրի նախագահ Ալեքսանդր Վույշիչը: Հիշեցնենք, որ ուրբաթ լույս շաբաթ գիշերը անկարգությունների և բախումների հետևանքով, ոստիկանությունը ձերբակալել է տասնյակ մարդկանց և ցուցարարներին ցրել է արցունքաբեր գազով և մահակներով:
Անհանգստությունները տարածվել են նաև Բուլղարիայում:
Շաբաթ օրը Նախագահ Ռումեն Ռադևը պահանջել է կառավարության և երկրի գլխավոր դատախազի հրաժարականը:
Սոֆիայում և այլ քաղաքներում խաղաղ բողոքի ցույցեր են տեղի ունեցել։ Լուրջ միջադեպեր չեն գրանցվել: