Դադարեցրեք, հանուն Ալլահի. Էլմար Մամեդյարով
Международные новостиԻնչպես արդեն հայտնել ենք, երեկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կոշտ քննադատության է ենթարկել երկրի ԱԳՆ-ի, մասնավորապես՝ նախարար Էլմար Մամեդյարովի աշխատանքը:
Տեղի լրատվամիջոցները գիշերը փորձել են իմանալ նախարարի արձագանքի մասին:
«Դադարեցրեք, հանուն Ալլահի: Դուք այլ հարցեր չունե՞ք: Սա ի՞նչ հարց է: Ինչպե՞ս կարելի է ինչ-որ բան մասին այս ժամին հարցնել: Վաղը զանգահարեք Լեյլա Աբդուլաևային, թող նա պատասխանի ձեր հարցերին»,-հայտարարել է նա Gununsesi.org-ի հետ զրույցում: