«Չինաստանը ամբողջությամբ վճարելու է կորոնավիրուսի համաճարակի գինը»․ Պոմպեո․ The Hill
Международные новостиԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ասել է, որ աշխարհը կստիպի Չինաստանին ամբողջությամբ վճարել նոր կորոնավիրուսային համաճարակի տարածման գինը՝ նշելով, որ, ամենայն հավանականությամբ, այն արտացոլվելու է աշխարհի երկրորդ խոշոր տնտեսության՝ ԱՄՆ֊ի հետ հարաբերությունների վրա: «Կարծում եմ, որ աշխարհը նրանց կստիպի վճարել», - ասել է Պոմպեոն The Hill-ի գլխավոր խմբագիր Բոբ Կուսակի հետ հարցազրույցում: «Դուք կարող եք տեսնել դա ամենուր։ Ամեն տեղ, ուր ես գնում եմ, յուրաքանչյուր արտգործնախարար, որի հետ ես խոսում եմ, գիտակցում են, թե ինչ է արել Չինաստանը աշխարհին։ Այն, ինչ նա արեց աշխարհի հետ, աղետալի է։ Կորոնավիրուսի պատճառով ԱՄՆ֊ում տնտեսական հետընթացը ավելի է բորբոքվել», - հավելել է Պոմպեոն: