Ереван, 18.Июль.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Թուրքիան բացահայտ կերպով աջակցում է Ադրբեջանին. ո՞րը կլինի նրանց հաջորդ քայլը

Международные новости

Հայ-ադրբեջանական սահմանային լարվածությանն անդրադարձել է լիբանանյան ֆրանսալեզու «L'Orient-Le Jour» պարբերականը՝ «Երևան և Բաքու. էսկալացիայի պատճառները» հոդվածում:

Մինչ Հարավային Կովկասում բարձր լարվածություն է տիրում, Մոսկվան զսպվածության կոչ է անում, իսկ Անկարան բացահայտ կերպով աջակցում է Բաքվին։ Այսպես է սկում հոդվածագիրը՝ նշելով, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը տեղի չի ունենում... Լեռնային Ղարաբաղում՝ գոնե այս անգամ։ Նշվում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև բախումները, որոնք տեղի են ունենում կիրակի օրվանից սկսած, ծավալվում են Հայաստանի հյուսիսարևելյան հատվածում՝ Տավուշի մարզի և Ադրբեջանի Թովրուզի շրջանի միջև սահմաններին։ Ըստ պաշտոնական տվյալների, երկու նախկին խորհրդային հանրապետությունների միջև մարտերի արդյունքում կա առնվազն 17 զոհ՝ ադրբեջանցի 12 զինվորական և մեկ քաղաքացի և 4 հայ զինվոր։ Բաքուն և Երևանը փոխադարձ մեղադրանքներ են հնչեցնում ռազմական գործողությունների բռնկման կապակցությամբ, ընդսմին, չորս օր շարունակվող բախումներից հետո երեկ երկու կողմերն էլ արձանագրել են առավել հանգիստ իրավիճակ։

Այդուհանդերձ, կարծես թե Ադրբեջանն է սանձազերծել բռնությունները, չնայած որ տեղեկությունները հակասական են։ Ինչո՞ւ։ Երևանի հետ լարվածության սրացումը Բաքվին թույլ կտար բնակչության ուշադրությունը շեղել երկրին ծանր հարված հասցնող տնտեսական ճգնաժամից։ Որպես կարևոր նավթարդյունահանող երկիր՝ Ադրբեջանը լրջագույն վնաս է կրում բարելի գնի գլխապտույտ անկումից և փորձում է ակտիվացնել ադրբեջանցիների ազգայնական տրամադրությունները։ Թվում է, թե դա նրան հաջողվել է։ Երեքշաբթի երեկոյան, մայրաքաղաքի Ազադլիք հրապարակում էին հավաքվել հազարավոր մարդիկ՝ բարձրացնելով ազգային դրոշը և կոչ անելով կառավարությանը մոբիլիզացնել զորքերը Լեռնային Ղարաբաղի շրջանը հետ գրավելու համար։ «Փաստն այն է, որ Բաքվի իշխանությունները բնակչության աղքատությունը տարիներ շարունակ բացատրել են արտաքին թշնամու գոյությամբ, ինչը դասական մեթոդ է։ Ադրբեջանը, ի տարբերություն Հայաստանի, հարուստ է նավթամթերքով, մինչդեռ ժողովրդի կենսամակարդակն էապես ոչնչով չի տարբերվում»,- հավաստում է L’Orient-Le Jour-ին մոտ կանգնած դիվանագիտական աղբյուրը։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հինգշաբթի հայտնել է, որ կանխել է լուսաբացին նախաձեռնած «դիվերսիոն փորձը», որին հետևել են ականանետների և հրանոթների կիրառմամբ Մովսես և Այգեպար գյուղերի հրետակոծումը։ Բաքուն, իր հերթին, հաղորդագրություն է հրապարակել, սպառնալով հարվածներ հասցնել հայկական ատոմային էլեկտրակայանին, եթե հայերը հարձակում գործեն երկրի ռազմավարական ջրամբարի վրա։ Միևնույն օրը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասպասելի կերպով աշխատանքից ազատեց 2004թ.-ից արտգործնախարար Էլմար Մամադյարովին՝ վերջինիս աշխատանքը համարելով չափազանց պասիվ ներկայիս ճգնաժամի ընթացքում։

ԽՍՀՄ փլուզումից ի վեր՝ Երեւանի եւ Բաքվի միջեւ տարաձայնություններ կան Լեռնային Ղարաբաղի շուրջ. գերազանապես հայաբնակ մի շրջան, որի՝ Ադրբեջանի տնօրինությունից դուրս գալու ցանկությանը սատար է կանգնել Հայաստանը, եւ որը դարձել է կռվի թատերաբեմ՝ պատճառելով շուրջ 30.000 մարդկային կորուստ։ Լարվածության ներկայիս արձանագրված աճը տեղի է ունենում Իլհամ Ալիևի հայտարարություններից անմիջապես հետո, որոնցում վերջինս սպառնում է հրաժարվել Լեռնային Ղարաբաղի շուրջ խաղաղ բանակցություններից՝ համարելով, որ իր երկիրը «հակամարտության ռազմական լուծման» դիմելու իրավունք ունի։ Երեքշաբթի գիշերվանից մինչև չորեքշաբթի տևած կարճ դադարից հետո, երկու երկրների միջև սահմանամերձ մարտերը վերսկսվեցին հինգշաբթի։ «Միջազգային հանրության կողմից հնչեցված կոչերից հետո եղավ հրադադար։ Հայաստանը հարգեց հրադադարի ռեժիմը, սակայն, հինգշաբթի գիշերը, Ադրբեջանը ևս մեկ անգամ հարձակում գործեց։ Դա կարող է բացատրվել ներիշխանական առկա տարաձայնություններով։ Ոմանք ցանկանում են հանդես գալ ուժի դիրքերից և ցույց տալ, որ իրենց երկիրն ավելի ուժեղ և ավելի լավ է զինված քան Հայաստանը»,- արձանագրում է դիվանագիտական աղբյուրը։

Եթե միջազգային հանրությունը հավասարակշռություն է ցուցաբերում՝ երկու կողմերին հրադադարի կոչ անելով, ապա Թուրքիան բացահայտորեն արտահայտում է իր աջակցությունը Բաքվին և բազմապատկում իր ռազմատենչ հայտարարությունները Հայաստանի հասցեին։ Անկարան Ադրբեջանի ավանդական դաշնակիցն է, սակայն այս անգամ թվում է՝ հակված է առանձնահատուկ կերպով բարձրացնելու իր տոնայնությունը․

«Թուրքիայի մասով նորություն էր այն, որ վերջինիս շատ կարճ ժամանակ՝ ընդամենը մի քանի ժամ պահանջվեց Բաքվին իր լիարժեք աջակցությունը հայտնելու համար։ Ինչը, օրինակ, Ռուսաստանը չարեց Հայաստանի նկատմամբ։ Հինգ օր է անցել և մենք այդպես էլ Մոսկվայից որևէ հայտարարություն չլսեցինք, որը կհաստատեր վերջինիս աջակցությունը Երևանին», - նշեց Հարավային Կովկասի հարցերով փորձագետ և «Crisis Group»-ի վերլուծաբան Օլեսյա Վարդանյանը։

«Մենք ուզում ենք, որ դուք իմանաք, որ այն դժվարությունը, որ դուք զգում եք այդտեղ՝ Ադրբեջանում, խորապես զգում են նաև այստեղ՝ Թուրքիայում։ Մեր ադրբեջանցի եղբայրների արյունն անվրեժխնդիր չի մնա», - հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։ Այս խոսքերը չեն կարող չհիշեցնել 2019թ. դեկտեմբերի 22-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքերը, երբ նա Գյոլչյուկում մասնակցում էր նոր սուզանավի ջրիջեցմանը․ «Մենք մեզ հաճախ հարց ենք տալիս, թե ինչ ենք մենք անում Լիբիայում։ Մենք այնտեղ ենք մեր սերունդներին, մեր անատոլիական եղբայրներին պաշտպանելու նպատակով»: Անկարայի խոսելաոճը տեղավորվում է այն համատեքստում, որ Թուրքիան ձգտում է իրեն ներկայացնել որպես միջազգային ասպարեզի անշրջելի դերակատար, լինի դա Սիրիայում, Լիբիայում, թե՝ Արևելյան Միջերկրականում։ Այս տարածաշրջանային արկածախնդրությունը բազմաթիվ վերլուծաբանների կողմից որակվել է որպես «նեոօսմանական» կամ «պանիսլամական», որոնք ուղեկցվում են խորհրդանշական քայլերով, ինչպես, օրինակ, Սուրբ Սոֆիայի տաճար-թանգարանի վերածումը մզկիթի։

Շարունակությունը՝ ԱՅՍՏԵՂ

До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян Зачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-ДабиРубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на переговорах с ТурциейРоналду - самый возрастной автор гола в плей-офф ЧМMehr сообщило о прибытии останков Али Хаменеи в ТегеранАзербайджан готовится к участию в миротворческих миссиях ООН и НАТОТрехдневный курс по финансовой грамотности в AI Camp фонда FAST: Idram&IDBankКофе, перерыв и до 10% idcoin-ов. Idram&IDBank