Թուրքիան պատրաստվում է սիրիացի գրոհայիններին տեղափոխել Ադրբեջան․ ՏԱՍՍ
Международные новостиՍիրիական զինված խմբավորումներից վարձկանները մոտ ժամանակներս կարող են թուրքական բանակի կողմից ուղարկվել Ադրբեջան՝ բանակին աջակցելու համար, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով քրդական գործակալությանը: «Թուրքիան պատրաստվում է գրոհայինների՝ Ադրբեջան տեղափոխմանը, այսպես կոչված, Սիրիայի ազատ բանակից Ադրբեջան: Այդ նպատակով բացվել են վարձկանների համար գրանցման կետեր», - նշում է գործակալությունը: Ըստ ԶԼՄ-ների տեղեկությունների՝ վեցամսյա պայմանագրով զինյալներին վարձատրվելու է ամսական 3,5 հազար դոլար: Մանրամասներ չկան վարձկանների հնարավոր թվաքանակի և Ադրբեջան դրանց ուղարկման ժամկետների մասին: