Կինը 130 օր պայքարել է կորոնավիրուսի դեմ
Международные новостиՄեծ Բրիտանիայի բնակչուհի Ֆատիմա Բրիդլը ռեկորդային 130 օր պայքարել է կորոնավիրուսի դեմ: Այս մասին հայտնում է The Daily Mail-ը:
Կինն այդ ամբողջ ժամանակահատվածն անցկացրել է հիվանդանոցում: Նշվում է, որ 105-րդ օրը նա միացվել է թոքերի արհեստական օդափոխության սարքին:
Բրիդլը վարակվել է կորոնավիրուսով Մարոկկո ուղևորության ժամանակ: Մարտի սկզբին 35-ամյա կինը վերադարձել է Մեծ Բրիտանիա և նրա մոտ նկատվել են առաջին ախտանիշները: Մի քանի օր անց նա կորոնավիրուսի թեստ է հանձնել, որի պատասխանը դրական է եղել:
Ավելի ուշ Ֆատիմայի վիճակը վատացել է և նա չի կարողացել ինքնուրույն շնչել: Նրան տեղափոխել են ինտենսիվ թերապիայի բաժանմունք և միացրել թոքերի արհեստական օդափոխության սարքին: Բրիդլը կոմայի մեջ է ընկել և 40 օր գիտակցության չի եկել: Կորոնավիրուսի արդյունքում կնոջ մոտ թոքաբորբ և սեպսիս է զարգացել: Բժիշկները վերականգնել են նրա թոքերի աշխատանքը 40 տոկոսով:
Ներկայումս նա մկանների թուլության պատճառով ինքնուրույն չի կարողանում քայլել, սակայն հուսով է, որ վարժությունները կօգնեն վերականգնվել: