Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել
ОбществоՀուլիսի 21-ի լույս 22-ի գիշերը և այսօր առավոտյան հայ-ադրբեջանական պետական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից:
Սահմանագոտու տարբեր հատվածներում ադրբեջանական կողմը հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 7 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 20 կրակոց:
Ջիլ բնակավայրի մերձակայքում տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ կրակի դադարեցման ռեժիմը խախտվել է մեկ անգամ։
Այգեպար բնակավայրի մերձակայքում տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ կրակի դադարեցման ռեժիմը խախտվել է երկու անգամ:
Չափնի բնակավայրի մերձակայքում տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ կրակի դադարեցման ռեժիմը խախտվել է մեկ անգամ:
Պարույր Սևակ, Երասխ, Զանգակատուն բնակավայրերի մերձակայքում տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ կրակի դադարեցման ռեժիմը խախտվել է 3 անգամ:
Շարունակությունը՝ ԱՅՍՏԵՂ