Խոշոր ավտովթար Երևանում. կա 4 վիրավոր
ОбществоԵրեկ՝ հուլիսի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։55-ի սահմաններում Արտաշիսյան և Հ. Հովհաննիսյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ՝ 36-ամյա Արսեն Ա-ի վարած Opel Vectra մակնիշի և Արմավիրի մարզի բնակիչ՝ 23-ամյա Վարդգես Վ-ի վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Վարդգես Վ-ի ուղևորներ՝ Արմավիրի մարզի բնակիչներ, 23-ամյա Ահարոն Ա-ն, 23-ամյա Դավիթ Գ-ն, 25-ամյա Ասատուր Ա-ն և Արմեն Ա-ի ուղևոր՝ Երևանի բնակիչ, 63-ամյա Վաղինակ Ա-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։


Շարունակությունը՝ ԱՅՍՏԵՂ