Նոր մանրամասներ ԱՄՆ-ում սպանված Արմեն Սահակյանի գործով
ОбществоԱրդեն տեղեկացրել էինք, որ երեկ ԱՄՆ-ի Բրբանք քաղաքում սպանվել է գործարար Արմեն Սահակյանը եւ ծանր վիրավորում ստացել վերջինիս կինը՝ Դիաննան: Կնոջ կյանքը բարեբախտաբար հաջողվել է փրկել: Freenews-ը նոր մանրամասներ է պարզել դեպքի հետ կապված:
Դժբախտ դեպքի մասին լուրի հրապարակումից մինչ այս պահը չեն դադարում շրջանառվել դեպքի պատճառների մասին տարատեսակ վարկածները, դրանցից մեկով՝ ոմանք պնդում են, թե Սահակյանն ԱՄՆ-ում եւս բիզնես գործունեություն էր ծավալել եւ հարձակումը եղել է իր տեղի մրցակիցներից մեկի պատվերով: Մեկ այլ վարկածով պատվերը եղել է Երեւանից, իսկ պատվիրատուն տարիներ առաջ կռվի ժամանակ Սահակյանի կողմից սպանված տղայի կինն է, նպատակը՝ վրեժխնդրություն: Ասում են, թե կինը ամուսնու հուղարկավորության ժամանակ բազմաթիվ մարդկանց ներկայությամբ երդվել է, որ սպանել է տալու Սահակյանին, այդ է պատճառը, որ շատերը հավատում են այդ վարկածին: