Ինչ որոշում կայացվեց բուհ չընդունված դիմորդների վերաբերյալ
ОбществоԱզգային ժողովում բուհ չընդունված դիմորդների վերաբերյալ քննարկումն ավարտվել է: Լրագրողների հետ զրույցում ԼՀԿ-ական պատգամավոր Աննա Կոստանյանը նշեց, որ որևէ որոշում չի կայացվել, քանի որ որոշում կայացնող մարմնի ներկայացուցիչը՝ նախարարի կամ փոխնախարարի մակարդակով ներկա չի եղել: Ներկա է եղել միայն վարչության պետը, ով կարող էր տալ մեկնաբանություններ, որոնք կան ԶԼՄ-ներում:
Այս պահին դիմորդներն ու նրանց ծնողներն ակցիա են անում Ազգային ժողովի մոտ:
Կոստանյանը նշեց, թե ակնկալում էին, որ նախարարությունը լուծման տարբերակներ կառաջարկեր, ինչը տեղի չի ունեցել: Փոխարենը պատգամավորներն են առաջարկներ արել, որոնց հիմքում ընկած են հենց ծնողների առաջարկները: Դրանցից մեկն այն է, որ դիմորդներին ընդունեն, առաջին կիսամյակի արդյունքերով որոշվի, թե ով կշարունակի ուսումը:
Ազգային ժողովում քննարկմանը մասնակցել են բոլոր երեք խմբակցությունների ներկայացուցիչները:
Շարունակությունը՝ ԱՅՍՏԵՂ