«Բարսելոնայի» ակումբը պատրաստ է վաճառել միանգամից 12 ֆուտբոլիստի
СпортԿատալոնական «Բարսելոնան» պատրաստ է թիմում մասշտաբային փոփոխություններ կատարել։ Ինչպես տեղեկացնում է Marca-ն, ակումբը պատրաստ է վաճառել թիմի 12 ֆուտբոլիստի։
Այդ ցանկում ընդգրկված են․ Նետոն,Նելսոն Սեմեդուն, Սամուել Ումտիտին, Ժունիոր Ֆիրպոն, Իվան Ռակիտիչը, Արտուրո Վիդալը, Ուսման Դեմբելեն, Մարտին Բրեյտուեյտը։
Ակումբը ցանկանում է վաճառել նաև Կարլսեն Ալենյուին, Ռաֆինյուին, Ժան Կլեր Տոբիդոին և Ֆելիպե Կոուտինյոին։ Հիշեցնենք, որ Իսպանիայի առաջնությունում ակումբը զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը։