Էրդողանը ողջունում է մարդկանց՝ ցույց տալով «գորշ գայլեր»-ի նշանը. ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը լուսանկար է հրապարակել
Международные новостиԱՄՆ Հայ դատի հանձնախմբի (ANCA) պաշտոնական ֆեյսբուքյան էջը հրապարակել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի լուսանկարը, որտեղ նա մարդկանց ողջունում է՝ ցույց տալով «գորշ գայլերի» սիմվոլն ու կից գրառում կատարել.
«Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ցույց է տալիս բռնի ռասիստական պանթուրքական խմբավորման՝ «գորշ գայլեր»-ի նշանը, որը թիրախավորում է էթնիկ և կրոնական փոքրամասնություններին `ներառյալ հայերին, հույներին և մյուս քրիստոնյաներին, հետապնդելով իրենց շեղված երազանքը` ավելի մեծ Թուրքիա միայն թուրքերի համար:
Նշենք, որ «գորշ գայլեր»-ը թուրքական երիտասարդական ազգայնական կազմակերպություն է։ Ստեղծված է Ազգային գործողության կուսակցության հովանու ներքո, որի հետ երբեմն նույնականացվում է։ Կազմակերպության ակտիվիստները Թուրքիայի տարածքում և նրա սահմաններից դուրս բազմաթիվ անգամ քաղաքական սպանություններ և ահաբեկչական գործողություններ են կատարել։