Գործարարին գնդակահարել են իր 7-ամյա որդու աչքի առջև
Международные новостиՈւկրաինայում գործարար Իգոր Պլեկանին գնդակահարել են իր 7 տարեկան որդու աչքի առջև։ Այս մասին հայտնում է «Українські Новини» պորտալը:
Պլեկան երեխայի հետ ուղևորվել է Կիևի մարզում գտնվող իր առանձնատուն։ Ճանապարհին անհայտ անձինք կրակ բացել ավտոմեքենայի վրա: Հանցագործները չորս կրակոց են արձակել գործարարի վրա, բայց նա կարողացել է կառավարել ավտոմեքենան և զանգահարել կնոջը: Այդ ամբողջ ընթացքում նրա կողքին եղել է իր որդին, որը հրաշքով է փրկվել: Նշվում է, որ երեխային հաջողվել է փախչել, հասնել տուն և ամեն ինչ պատմել մորը, բայց հորը փրկել այլևս հնարավոր չի եղել: Գործարարի կինն ասել է, որ ամուսինը պարբերաբար սպառնալիքներ է ստացել: