Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումը կլինի կամավոր
Международные новостиՌուսաստանում կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստումները կամավոր կլինեն. Այս մասին հայտարարել է Ռուսաստանի առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն «Ռուսաստան -1» հեռուստաալիքով «Վեստի»-ին տված հարցազրույցում, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Պատվաստումը կլինի կամավոր, բայց մենք տեսնում ենք, որ բնակչության հետաքրքրությունը շատ մեծ է դրա նկատմամբ»,-ասել է նա:
Մուրաշկոն հիշեցրել է, որ Կորոնավիրուսային պատվաստանյութի կլինիկական փորձարկումները, որոնք մշակվել են Գամալեայի անվան համաճարակաբանության և մանրէաբանության ազգային հետազոտական կենտրոնի կողմից, շուտով կավարտվեն, իսկ «Վեկտոր» վիրուսաբանության և կենսատեխնոլոգիայի պետական գիտական կենտրոնը ստացել է կամավորների վրա փորձարկումներ անցկացնելու թույլտվություն: