Ռուսաստանի հայերի միությունը ադրբեջանցու հարցաքննության կադրեր է հրապարակել. տեսանյութ
TVՌուսաստանի հայերի միության ֆեյսբուքյան էջում հրապարակվել է վերջին օրերին հայերի հետ բախումների ժամանակ ձերբակալված ադրբեջանցիներից մեկի հարցաքննությունից կադրեր:
Նրան հարցնում են՝
-Որտե՞ղ ես աշխատում
-Ֆուդ սիթիում
-Որպես ի՞նչ
-Գնորդ
Հայերի միության մամուլի ծառայությունը նշում է, որ ժամանակն է փակել արդեն այդ շուկան, ինչպես ժամանակին փակվել է «Չերքիզոն»-ը:
Միությունը նաև նշում է, որ իրավիճակը կարգավորվել է, իրավապահ մարմինները աշխատում են կոշտ եւ համակարգված, իսկ միությունը զբաղվում է առօրյա աշխատանքով՝ պահպանելով զգոնությունը: