Նիկոլ Փաշինյանի խոսնակի դեմ մի քանի դատական հայց կա. Ովքեր են դատի տվել Մանե Գևորգյանին. «Հրապարակ»
Аналитика«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը 2 տարվա ընթացքում 2 մամուլի խոսնակ է փոխել (Արման Եղոյան և Վլադիմիր Կարապետյան)։ Հիմա Մանե Գևորգյանն է, որը, ի տարբերություն նախորդների, հաճախ է քաղաքական հայտարարություններ անում՝ օգտվելով փաշինյանական «օդից կախված լուրերի» հնարքից։ Նա անդրադարձել է բազմաթիվ գործիչների, նրանցից մի քանիսը դատական հայց է ներկայացրել խոսնակի և նրա ղեկավարի դեմ։
«Դատալեքս»-ից տեղեկացանք, որ մի դեպքում հայցվորը ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանն է՝ որդիների՝ Արտյոմ և Գուրգեն Խաչատրյանների հետ։ Հայցը դատարանն ընդունել է վարույթ, գործը քննելու է դատավոր Սարգիս Երիցյանը՝ Սերգո Երիցյանի որդին։ Նիստը կկայանա հուլիսի 31-ին։
Ավելին՝ ԱՅՍՏԵՂ