Պուտինն Էրդողանին խորհուրդ է տվել «քիթը չմտցնել» Հայաստանի և Ադրբեջանի հակամարտության մեջ
Международные новостиԿրեմլի մամուլի ծառայությունը հայտնում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահի հետ:
Հայտնվում է, որ մի շարք թեմաների շարքում երկու երկրների ղեկավարները Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակի սրման համատեսքտում քննարկել են նաև Անդրկովկասում տիրող իրավիճակը:
Պուտինը նշել է, որ անթույլատրելի է ցանկացած քայլ, որը կնպաստի իրավիճակի էսկալացիային: Կողմերը հաստատել են, որ հարցը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով:
Զրույցի ժամանակ կողմերը նաև պատրաստակամութուն են հայտնել համակարգել ջանքերը՝ նպատակ ունենալով կայունացնել տարածաշրջանը: Նշվել է ԼՂ հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով, միջազգային սկզբունքների համաձայն, հաշվի առնելով Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների շահերը: