ԱՄՆ-ում թուրքերեն խոսող 2 տղամարդ հարձակվել է 34-ամյա հայուհու և նրա 5-ամյա որդու վրա
Международные новостиՖիլադելֆիայում (ԱՄՆ) երկու թուրքերեն խոսող տղամարդիկ հարձակվել են 34-ամյա հայուհու և նրա 5-ամյա որդու վրա: Այս մասին հայտնում է hayacq.com-ը՝ հղում անելով Zartonk Media-ն:
Ըստ տեղեկությունների՝ կինը եղել է մեքենայի ղեկին: Երբ մեքենան կանգնել է լուսակրի մոտ, մի տղամարդ մոտեցել է նրան և սկսել պոկել հայկական խորհրդանիշները, դրոշները, այդ ընթացքում մյուսը խփել է վարորդի կողմից պատուհանի ապակուն՝ սպառնալով կնոջը և մյուս տղամարդուն բղավելով, որ նա «մտապահի այս մեքենան»:
Կինն ու երեխան, բարեբախտաբար, կարողացել են հեռանալ իրադարձության վայրից: