Թռչնագրիպի նոր, վտանգավոր տեսակ. Ֆիլիպիններում ոչնչացվել է մոտ 39 հազար հավ
Международные новостиՖիլիպինների Գյուղատնտեսության դեպարտամենտը հաղորդել է հյուսիսային Պամպանգա նահանգում խիստ ախտածին H5N6 թռչնագրիպի հայտնաբերման մասին, որի տարածումը կանխելու համար իշխանությունը ոչնչացրել է շուրջ 39,000 հավ: Այդ մասին հայտնում է CNN Philippines-ը:
Հաղորդվում է, որ օջախը հայտնաբերվել է Սան Լուիսի շրջանում գտնվող ֆերմայում: Ըստ հեռուստաալիքի՝ 2017-ին ևս իշխանությունները հայտնել էին Պամպանգա և Նուևա Էքիա նահանգներում թռչնագրիպի բռնկման մասին, սակայն մարդկանց փոխանցման ոչ մի դեպք չէր արձանագրվել:
Ավելին՝ ԱՅՍՏԵՂ