Ռուսաստանի ամենաերիտասարդ նահանգապետը վարակվել է կորոնավիրուսով
Международные новостиՅամալ-Նենեցի նահանգապետ Դմիտրի Արտյուխովը, ով Ռուսաստանում տարածաշրջանի ամենաերիտասարդ ղեկավարն է, վարակվել է կորոնավիրուսով: Այս մասին նա հայտարարել է Instagram-ի իր էջում, փոխանցում է Լենտան:
«Երեկ իմ կորոնավիրուսի թեստը դրական պատասխան է ցույց տվել: Ընդհանուր առմամբ, իմ վիճակը նորմալ է։ Գտնվում եմ տանը՝ մեկուսացման մեջ»,-գրել է նա:
Նա խոստացել է վերադառնալ աշխատանքի, երկրորդ թեստի բացասական պատասխանի դեպքում․ «Իմ օրինակով համոզվեցի, որ կորոնավիրուսը մոտ է: Չթուլանաք, հոգ տարեք ձեր մասին և առողջ եղեք»,-գրել է նահանգապետը: