Ուկրաինացի մոդելին ծեծի են ենթարկել Թուրքիայի լողափին
LifestyleՈւկրաինացի թոփ մոդել Դարյա Կիրիլյուկը հայտնել է, որ իրեն, սիրելիին ու ընկերներին Թուրքիայի ափերից մեկում ծեծի են ենթարկել։
«Մեզ վրա հարձակվել է Մոմո լողափի անվտանգության ծառայությունը»,- Instagram-ում գրել է նա։
Կիրիլյուկի խոսքով՝ թուրքական Չեշմե հանգստավայրում հարձակման զոհ է դարձել չորս աղջիկ, այդ թվում ինքը։ Հարվածել են նրանց դեմքին, լրջորեն տուժել են նաեւ տղաները։ «Մենք ոստիկանությանը մանրամասն տեղեկություներ ենք հայտնել։ Մենք չպետք է աչք փակենք նրա վրա, ինչ տեղի է ունեցել»,- հայտարարել է Կիրիլյուկը։
Ընդ որում, նա չի նշել, թե ինչն է կոնֆլիկտի պատճառ դարձել։
Ավելին՝ ԱՅՍՏԵՂ