Al Arabiya-ն հրապարակել է Բեյրութի պայթյունի՝ ամենամոտ տարածությունից արված տեսանյութը
TVAl Arabiya կայքը հրապարակել է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած հզոր պայթյունի՝ ամենամոտ հեռավորության վրա արված տեսանյութը: Ստորև ներկայացված կադրերը ֆիքսվել են նավահանգստի դիմաց գտնվող բնակելի շենքի պատշգամբից:
Շենքը գտնվել է հենց այն պահեստի դիմաց, որտեղ պահվում էր պայթյունի պատճառ դարձած ամոնիումի նիտրատը:
«Տեր Աստված, այս ի՞նչ էր, հուսով եմ՝ ոչ ոք չի տուժել: Այս կրակը հնարավոր կլինի՞ մարել»,-նավահանգստում հնչած առաջին՝ համեմատաբար թույլ պայթյունից հետո ասում է տեսանյութի հեղինակը: Այնուհետև նա ու ինչ-որ տղամարդ սկսում են կատակներ անել՝ ասելով, թե իրենք միակ ողջ մնացած մարդիկ են, որոնց հաջողվել է պատահարը տեսանկարահանել:
Րոպեներ անց հնչում է երկրորդ հզոր պայթյունը: Դատելով կադրերից՝ պայթյունի ալիքն այնքան հզոր է եղել, որ երկուսին հետ է շպրտել, իսկ հեռախոսը միացված տեսախցիկով ընկել է հատակին:
Դրանից հետո որևէ ձայն կամ խոսակցություն չի լսվում:
Հիշեցնենք, որ Բեյրութն օգոստոսի 4-ի երեկոյան որոտացած հզոր պայթյունի հետևանքով աղետի գոտի է հայտարարվել, քաղաքում երկու շաբաթով՝ օգոստոսի 4-18-ը, արտակարգ դրություն է սահմանվել: Պայթյունի հետևանքով զոհվել է 135 մարդ, այդ թվում՝ հայկական համայնքի 11 ներկայացուցիչ, մինչդեռ վիրավորները 5000-ից ավելի են:
Ավելին՝ ԱՅՍՏԵՂ