«Եթե Հայաստանը շարունակի իր ագրեսիան, շուտով տարածաշրջանում ոչ Հայաստան կլինի, ոչ հայկական զորք». Թուրք ազգայնական կուսակցապետ
Международные новостиԹուրքական ազգայնական «Մեծ միություն» կուսակցության նախագահ Մուստաֆա Դեսթիջին իր կուսակցության կենտրոնական գրասենյակում անցկացրած մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է Ադրբեջանում թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններին և սպառնալիքներ հնչեցրել Հայաստանի հասցեին: Այս մասին տեղեկանում ենք «Անադոլու» գործակալությունից:
Դեսթիջին, մասնավորապես, նշել է, թե «եթե Հայաստանը շարունակի իր ագրեսիան Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ, շուտով տարածաշրջանում ոչ Հայաստան կլինի, ոչ էլ հայկական զորք»:
Դեսթիջին իր գոհունակությունն է հայտնել Թուրքիայի և Ադրբեջանի համատեղ զորավարժությունների կապակցությամբ և նշել, որ «եթե Հայաստանը ցանկանում է ապրել այս տարածաշրջանում, ուրեմն Թուրքիայի և Ադրբեջանի հետ նրա բարեկամությանն այլընտրանք լինել չի կարող»:
Ավելին՝ ԱՅՍՏԵՂ