Պուտինը երեք գեներալի է աշխատանքից ազատել
Международные новостиՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն աշխատանքից ազատել է ՌԴ Քննչական կոմիտեի երեք գեներալների: Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով РБК-ին:
Ըստ տեղեկությունների, աշխատանքից ազատվել է Արդարադատության գեներալ-մայոր Սերգեյ Վազյուլինը, Արդարադատության գեներալ-մայոր Անդրեյ Բունևը, Արդարադատության գեներալ-լեյտենանտ Վադիմ Բուգաենկոն:
Բոլոր երեքն էլ աշխատանքից ազատվել են իրենց ցանկությամբ: