Էրմիտաժը սկսել է խմբային էքսկուրսիաներ անցկացնել
КультураԷրմիտաժը սկսել է խմբային շրջայցեր իրականացնել Ձմեռային պալատի և Գլխավոր շտաբի շենքի մոտ: Այս մասին հայտնում է «Գազետա.ռու» -ն՝ վկայակոչելով թանգարանի տնօրեն Միխայիլ Պիոտրովսկուն:
Նրա խոսքով՝ էքսկուրսիաների համար հատուկ ընթացակարգ կասհմանվի և տուրիստները հինգ հոգանոց խմբերով կկարողանան մուտք գործել Էրմիտաժ։
Պիոտրովսկին նշել է, որ ապագայում թանգարանն աստիճանաբար մեղմելու է սահմանափակող միջոցառումները։
Նա նաև հիշեցրել է, որ մինչև 7 տարեկան երեխաները կարող են անվճար այցելել թանգարան, այլ արտոնյալ խմբերը կարող են անվճար այցելել թանգարան յուրաքանչյուր ամսվա հինգշաբթի օրերին։
Ներկայումս այցելելու համար բաց են նաև «Ստառայա Դերևնյա» վերականգնման և պահպանման կենտրոնը, Մենշիկովի պալատը և ճենապակի գործարանի թանգարանը: Անհատ այցելուների համար շրջայցերն անցկացվում են յուրաքանչյուր կես ժամը մեկ։