Ախալքալաքում երեկ տեղի ունեցած սպանության կասկածանքով 27-ամյա հայ երիտասարդ է ձերբակալվել. Վրաստանի ՆԳՆ
Международные новостиՎրաստանի ներքին գործերի նախարարության Սամցխե-Ջավախեթիի ոստիկանության բաժնում հետաքննություն է իրականացվում Ախալքալաքում գրանցված դեպքերի վերաբերյալ՝ կանխամտածված սպանության, զենքի ապօրինի ձեռքբերում և զանգվածային անկարգություններ, ուրիշի սեփականության ոչնչացում, գույքի վնասում։
Այս մասին տեղեկանում ենք Վրաստանի ներքին գործերի նախարարությունից։
Նախարարությունից հայտնում են,որ իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում 1983 թվականին ծնված քաղաքացի Ա.Գ.-ն ձերբակալվել է կանխամտածված սպանության և զենքի ապօրինի ձեռքբերման կասկածանքով։
Հետաքննությամբ պարզվել է, որ Ա.Գ.-ն, վեճի ժամանակ հրազենից մահացու վիրավորում է հասցրել 1993 թ. ծնված Վ.Մ.-ին:
Հանցագործության գործիք զենքն առգրավված է։
Քրեական գործը հարուցված է Վրաստանի ՔՕ 108-րդ և 236-րդ հոդվածների հատկանիշներով։
Հիշեցնենք,որ երեկ սպանություն է տեղի ունեցել, վեճը ծագել է Դիլիսկա գյուղի Գաբրիելյանի ընտանիքի և Կուլիկամ գյուղի Մարաբյան ընտանիքի միջև։ Ձերբակալվածը Սամվել Գաբրիելյանի որդիներից մեկն է։