Մոնթե Մելքոնյանն այն ճշմարիտ նվիրյալներից է, ով առանց ավելորդությունների արել իր կյանքի գործը
Блог
«Մոնթե, Մոնթե… Կան մարդիկ, ովքեր իրենց մահկանացուն կնքելուց հետո անգամ շատ ավելի մեծ ու անգնահատելի ծառայություններ են մատուցում սեփական ազգին ու իրենց չգոյության հետևանքով որբացած հայրենիքին, քան մեզանից շատ-շատերը, ովքեր օրավուր կուրծք են ծեծում և ցցվում են ամենուր՝ որպես հայրենասերներ, իբր ազգի առաջադեմներ ու անշահախնդիր ազգին ծառայողներ, իրականության մեջ իրենց հոգեկերտվածքով, գործողություններով, վարվելակերպով, պահվածքով ու կյանքով վերջապես ամեն վայրկյան "բռնաբարում" ու արժեզրկում են ՀԱՅ ԱԶԳ գաղափարը։ Ահա այդպիսիների մասին է ասված' "Իր անձիցը խոսողը, իր անձի փառքն է որոնում, բայց նա որ իրեն ուղարկողի փառքն է որոնում, նա է ճշմարիտ եւ անիրաւութիւն չկայ նորանում" (Յովհաննես 7-18)։
Մոնթե Մելքոնյանը հենց այն ճշմարիտ, իր անձի համար այս աշխարհում որևէ բան չփնտրող նվիրյալներից է, ով սուսուփուս, առանց ավելորդ դատարկ և կեղծ հայրենասիրական գոռում-գոչյունների արել և հավատացեք՝ նույն եռանդով շարունակում է անել իր կյանքի գործը' իր ծառայություններն այսօր էլ անմնացորդ մատուցանելով իր ազգին, համայն հայությանը, քանզի շատերն են, որ, հետևելով նրա օրինակին, իրենք էլ փորձում են Մոնթեի դավանած արժեքային համակարգում գտնվել, մաքրության ու ազնվության, արդարության ու արժանապատվության հորիզոններում մաքառել, վերջապես Մոնթեավարի ապրել, և հարկ եղած դեպքում Հայրենիքի, իրենց Ազգի համար Մոնթեի օրինակով առանց վարանելու նաև տալ իրենց կյանքը։
Իր կենդանության օրոք արդեն կյանքի համար իր ընտրած ուղենիշներով, իր ապրելաձևով, իր Ազգի և Հայրենիքի հնազանդ ծառան լինելու նվիրումով Մոնթեն լրացրել է ազգընտիր երանելիների շարքը։ Երկար կյանք քո նվիրական երազանքներին, ՄԵԾ ՀԱՅ»։
Արտաշես Փափազյանի ֆեյսբուքյան գրառումը