2020 թվականին Կարմիր խաչը 40 միլիոն եվրո օգնություն կտրամադրի Լիբանանին
Международные новостиԿարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) 2020 թվականին նախատեսում է Լիբանանին 40 միլիոն եվրո օգնույուն տրամադրել, բայց նաև հույս ունի դոնորների երկարաժամկետ աջակցությունը երկրում իր գործունեության համար: Այս մասին հայտարարել է ԿԽՄԿ նախագահ Պետեր Մաուրերը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մեր առաջին գնահատականներն այն են, որ մինչև 2020 թվականի վերջը Կարմիր խաչի ծախսերը կպահանջեն լրացուցիչ 40 միլիոն եվրո՝ անհապաղ արձագանքի համար»,-ասել է նա և հավելել, որ բացի դրանից ավելի կարևոր է դոնոր երկրների կողմից երկարաժամկետ աջակցությունը:
ԿԽՄԿ նախագահը շեշտել է, որ էական նշանակություն ունի առաջնագծում տուժած մարդկանց օգնություն ցուցաբերող կազմակերպություններին և հաստատություններին դոնոր երկրների աջակցությունը: Նրանց թվում նա անվանել է Լիբանանի Կարմիր խաչի ընկերությունը և Ռաֆիկ Խարիրի անվան համալսարանական հիվանդանոցը: