Բելառուսի նախագահի թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան լքել է երկիրը. Հայտնի է նրա գտնվելու վայրը
Международные новостиԲելառուսի նախագահի թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան լքել է երկիրը: Այս մասին հայտնվում է Լիտվայի ԱԳ նախարար Լինաս Լինկյավիչյուսի էջում:
Նշվում է, որ նախագահի թեկնածուն հենց Լիտվայում է թաքնվում հետապնդումից:
Տիխանովսկայան անհետացել էր Բելառուսի ԿԸՀ-ից դուրս գալուց հետո: Որևէ մեկը նրա գտնվելու վայրի մասին տեղեկություններ չուներ: Ավելի ուշ նա կապի էր դուրս եկել ու ասել, որ անվտանգ վայրում է: